Monday, July 19, 2010

Թուրքական ընդդիմությունն անհանգստացած է Էրդողանի հագուկապով

Tert.am. 19-7-2010- Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությանն սկսել է անհանգստացնել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հագուկապն ու նրա կենսակերպը: Haberturk-ի փոխանցմամբ` ընդդիմադիր կուսակցությունից Սաջիդ Յըլմազը գրավոր հարց է ուղղել Թայիփ Էրդողանին` պարզելու, թե որտեղից է նա հայթայթում միջոցներ Pierre Cardin ապրանքանիշը կրող կոստյումներ գնելու համար: «Ճի՞շտ է, որ Pierre Cardin-ը ձեզ տարեկան 3-4 հատ կոստյում է ուղարկում: Կոստյումները որպես նվեր անձամբ ձե՞զ են ուղարկվում: Եթե այդպես է, ապա մի՞թե նման թանկ նվերներ վերցնելը համապատասխանում է էթիկայի նորմերին»,- Էրդողանին ուղղված հարցադրման մեջ նշում է թուրք ընդդիմադիրը: Ժողովրդա-հանրապետական Յըլմազը դժգոհություն է հայտնել նաև Թուրքիայի վարչապետի վարած ճոխ կենսակերպի առնչությամբ: «Վարչապետն ունի լողավազաններով վիլաներ, անձնական ինքնաթիռներով ընտանիքի հետ մեկնում է հանգստի, իսկ երեխաները հաճախել են ամենաթանկ դպրոցները: Անհրաժեշտ է ուսումնասիրել այդ ամենը»,- հայտարարել է ընդդիմադիր խորհրդարանականը:

No comments: