Saturday, July 3, 2010

ՀԱԿ-ում Քլինթոնի հետ հանդիպում դեռ ծրագրված չէ

Panorama.am. 3-7-2010- ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպում Հայ Ազգային կոնգրեսում այս պահի դրությամբ նախատեսված չէ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Իսկ հանդիպման հավանականության մասին Մուսինյանը ոչինչ չասաց. «Այս պահին նման հանդիպում նախատեսված չէ»: Նկատենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն, Հիլարի Քլինթոնը Հայաստանում, բացի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներից, հանդիպում է ունենալու նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

No comments: