Saturday, July 31, 2010

Հայաստանում քիչ են ամուսնանում, շատ՝ ամուսնալուծվում

Tert.am. 31-7-2010- Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված ամուսնությունները նվազել են 2.0%-ով՝ կազմելով 8732 դեպք։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, առաջին կիսամյակում 4.5%-ով աճել են ամուսնալուծության դեպքերը և կազմել 1474։ Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված 1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 169 դեպք՝ 2009թ. 158-ի փոխարեն։

No comments: