Tuesday, August 17, 2010

Գյուլն ընդունել է Դինքի սպանության մեջ թուրքական իշխանությունների պատասխանատվությունը

News.am. 17-8-2010- Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն առաջին անգամ ընդունել է Հրանտ Դինքի սպանության մեջ պետության պատասխանատվությունը՝ նշելով, թե անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվել։ Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Բաքու մեկնելիս, լրագրողների հետ զրույցի ընթացքում, Թուրքիայի նախագահը 3 անգամ ասել է, թե ցավոք սրտի, մեր քաղաքացի Հրանտ Դինքն սպանվեց, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու պատճառով: Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանությունից մեկ շաբաթ առաջ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելու թուրքական դատարանի որոշումը, որով ինքը դատապարտվել էր։ Դինքի սպանությունից հետո նրա ընտանիքը եւս մեկ դատ է բացել թուրքական իշխանությունների դեմ, թե ինչու՞ իշխանությունները չկանխեցին Դինքի սպանությունը։ Թուրքիայի կառավարությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած պաշտպանական թեզում նշել էր, թե Հրանտ Դինքը վիրավորում էր թյուրքականությունը եւ ատելություն քարոզում, որը գրգռում է ժողովրդին:

No comments: