Thursday, August 5, 2010

Ադրբեջանը 2010 թվականին զենքի արտադրության համար կծախսի 128 մլն դոլար

2010 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում, Ադրբեջանում արտադրվել է 61,1 մլն մանաթի զենք: Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը` վկայակոչելով «Azerbaycan» թերթին, մինչև տարեվերջ ևս 42 մլն մանաթի գործարքներ կկնքվեն: Ընդհանուր առմամբ, 2010 թվականին Ադրբեջանը զենքի արտադրության համար կծախսի 103,1 մլն մանաթ (ավելի քան 128 մլն դոլար): Նշենք, որ Ադրբեջանում արդեն սկսվել է ականանետերի, նռնականետերի, օպտիկական սարքերի, տարբեր նշանակության ռազմամթերքի, այդ թվում` ականների, ավիառումբերի, նռնակների ու փամփուշտների արտադրությունը: 2010 թ.-ին ռազմական նշանակության ապրանքների արտադրության պայմանագրերի արժեքը 2006-ի համեմատ աճել է 120 անգամ, 2007-ի համեմատ` 9,6 անգամ, 2008-ի համեմատ` 6 անգամ:

No comments: