News.am. 5-8-2010- Ռուսաստանին եւ Թուրքիային անհրաժեշտ է հավասարակշռել հարաբերությունները էներգետիկ համագործակցության ոլորտում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքինջին:
«Էներգետիկայի ոլորտում մեր փոխհարաբերություններում անհրաժեշտ տնտեսական հավասարակշռություն ապահովելու համար պետք է ավելացնել թուրքական արտադրանքի արտահանումը: Դա այն է, ինչ վերաբերում է հարցի գումարային կողմին, սակայն կա նաեւ ռազմավարական մասը»,- նկատել է դիվանագետը:
Նրա խոսքով, այսօր Թուրքիայում քիչ չեն քննադատները, ովքեր կարծում են, որ էներգետիկ տեսակետից Թուրքիան իրեն կախվածության մեջ է դնում Ռուսաստանից: Դիվանագետը հիշեցրել է, որ երբ քննարկվում էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման հարցը, ընդդիմությունը քննադատում էր նախագիծը եւ կարծիքներ էին հնչում էներգետիկայի ոլորտում կախվածության մասին, իսկ այժմ էլ Թուրքիան կախվածության մեջ է ընկնում ատոմային տեխնոլոգիաների ոլորտում: «Սակայն, չնայած բոլոր ասվածներին, Ռուսաստանի եւ Թուրքիայի այսօրվա հարաբերությունները կարելի է գնահատել որպես բարեկամական, մեր երկրների միջեւ վստահության մթնոլորտը բավական բարձր է»,- ընդգծել է դեսպանը:
Նա հիշեցրել է էներգետիկ նախագծերի մասին, մասնավորապես Սամսուն-Ջեյհանի, որով նախատեսվում է առաքել ռուսական եւ ղազախական նավթը:
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment