
Tert.am. 5-8-2010- Բելառուսը հերքում է Իրանում տարածված այն տեղեկությունները, թե Մինսկը Թեհրանին 2 զենիթահրթիռային С-300 համակարգ է վաճառել։2–ական С-300 համակարգ Բելառուսից և ևս երկու երկրներից Իրանին մատակարարելու մասին տեղեկությունը երեկ տարածել էր իրանական Fars գործակալությունը։
Սակայն, ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС–ը, Բելառուսի Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ Իրանը երբեք չի դիմել Բելառուսին այդ համակարգերը ձեռք բերելու խնդրանքով։Նշենք, որ ռուսական «Рособоронэкспорт»–ում նույնպես հայտնել էին, որ ձեռնարկությունը Թեհրանին С-300 չի մատակարարել։
No comments:
Post a Comment