Thursday, August 5, 2010

Քուրդ նախկին կուսակցապետը պահանջում է քրդերին ինքնավարություն տալ

News.am. 5-8-2010- Փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքը թուրքական իշխանություններից պահանջել է քրդերին ինքնավարություն տալ։ Նախորդ տարվա վերջում թուրքական Սահմանադրական դատարանի կողմից փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքը, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքը մասնակցել են Թուրքիայի Մանիսա նահանգի Հորոզքյոյ ավանում կազմակերպված միտինգին։ Ահմեդ Թուրքը, իր ելույթում պահանջելով թուրքական իշխանություններից քրդերին տալ ինքնավարություն, նշել է. «Թուրքիայում առանց ազատություն տալու քրդերին, առանց ժողովրդավարական փոփոխությունների, առանց ինքնավարության հարցը երկրի օրակարգ բերելու, Թուրքիան չի հասնի ժողովրդավարական Սահմանադրության։ Մեր ուզած ինքնավարությունը այն է, որ ժողովուրդը մասնակցի ամեն ոլորտի ղեկավարմանը՝ մշակութային, սոցիալական եւ տնտեսական»։ Քուրդ նախկին կուսակցապետը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ քրդերը բոյկոտելու են սեպտեմբերի 12-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, քանի որ դրանում եւս քրդերի վերաբերյալ խոսք չկա։

No comments: