Tert.am. 6-8-2010- Թուրքիայի Անթալիա նահանգում 6 թուրքեր բռնաբարել են 17-ամյա գերմանացի աղջկան:
Բռնաբարության մասին գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդել են որպես հրատապ լուր:
Դեպքը տեղի է ունեցել Անթալիայի Մանավգաթ շրջանի Սիդե ծովափնյա քաղաքում: Շինարարությունում աշխատող 6 թուրք բանվորներ հարձակվել են 17-ամյա Ս.Տ.-ի վրա տեղական ժամանակով 03:30-ին, երբ աղջիկը զբոսնում էր հյուրանոցի մերձակայքում:
Անթալիայում «հանգստացող» աղջիկը և նրա մայրը դիմել են թուրք իրավապահներին, որոնք էլ ձերբակալել են խմբակային բռնաբարության մեջ կասկածվող 6 անձանց: Ձերբակալվածներից 2-ը կալանավորվել են, իսկ 4-ին ազատ են արձակել:
Գերմանուհին իր մոր հետ արդեն վերադարձել է Գերմանիա:
Friday, August 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment