Friday, June 24, 2011

ՀՀ ԱԱԽ պատվիրակությունը մեկնել է Իրան

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն
Հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, փոխնախարար Իոսիֆ Իսայանը, ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը և Արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանը:
Նախատեսված են հանդիպումներ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:

No comments: