Friday, August 6, 2010

Մամեդյարովն ու Դավութօղլուն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

Tert.am. 6-8-2010- Թուրքիայի Բոդրում քաղաքում օգոստոսի 4-ին մեկնարկած թյուրքալեզու երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղըզստանի և Ղազախստանի արտգործնախարարները: Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կենտրոնական Ասիային և էներգետիկ բնագավառին առնչվող հարցեր, ինչպես նաև Ղրղըզստանի իրադարձություններից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Դավութօղլուի հետ քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:«Թուրքիան միջազգային ասպարեզում բավականին լուր դերակատարություն ունեցող երկիր է, և ես վստահ եմ, որ Ահմեթ Դավութօղլուն օգտակար նախաձեռնություններով հանդես կգա ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ»,- ասել է Մամեդյարովը:

No comments: