Wednesday, August 18, 2010

Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ Գյուլը հասկանում է ազատագրված 7 տարածքները

Tert.am. 18-8-2010- Օրերս Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմավարական համագործակցության պայմանագրի տեքստը դեռ չի հրատարակվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց տուրքագետ Արտակ Շաքարյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսին՝ փորձագետը նշեց. «Մենք շատ ենք խոսում, թե Գյուլը կրկին նշել է, որ տեսնում է Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Եթե կարդանք տողերի արանքում՝ կտեսնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ նա հասկանում է ազատագրված 7 տարածքները», – ասաց նա՝ նշելով, որ Թուրքիայի նախագահը չի խոսում հենց Ղարաբաղի մասին։ Շաքարյան խոսքով՝ դրա մասին վկայում է այն, որ Գյուլի այս խոսքերին հաջորդել էր հարց, թե ի՞նչ է նա մտածում Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչին նախագահը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ քննարկման ենթակա է»։ Փորձագետը նշեց, որ Ադրբեջանում ի հայտ եկավ թուրքերի՝ վերջին ամիսներին վարած քաղաքական գիծը, ըստ որի, նախ պետք է լուծել տարածքների հարցը, հետո անցնել Արցախի հարցին։

No comments: