News.am. 31-7-2010- Օգոստոսի 1-ին Անկարայում տեղի է ունենալու Թուրքիայի զինված ուժերի բարձրագույն զինվորական խորհրդի նիստը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, այդ նիստին կմասնակցի երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որտեղ կքննարկվի Թուրքիայի զինված ուժերի ղեկավարության փոփոխության, այդ թվում` մի շարք սպաների նոր կոչումներ ու պաշտոններ տալու հարցերը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ թոշակի տարիքը լրացած մի շարք սպաների ծառայության ժամկետը կերակաձգվի:
Հիմնական խնդիրը, որը կքննարկվի Թուրքիայի ԶՈՒ բարձրագույն զինվորական խորհրդի նիստում, Գլխավոր շտաբի եւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության նոր պետերի նշանակումն է: Նշենք, որ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքյար Բաշբուգը եւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Աթիլլահ Իշիքը օգոստոսի 30-ից, ավարտելով ծառայությունը, պաշտոնաթող են լինում եւ անցնում են թոշակի:
Թուրքիայի Զինված ուժերում գործող օրենսդրության համաձայն, գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում կնշանակվի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Իշիք Քոշաները: Նա այդ պաշտոնում կկատարի իր պարտականությունները, մինչեւ թոշակի անցնելը, այսինքն՝ 3 տարի:
Այդ նիստում կբարձրացվեն 35 գեներալների եւ ծովակալների, 45 գնդապետների կոչումները:
Sunday, August 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment