Wednesday, August 18, 2010

Գերտերությունները իրենց լավ են զգում ԼՂ հակամարտությունը սառեցված վիճակում պահելով

Diplomat.am. 18-8-2010- STRATFOR վերլուծական կենտրոնի Եվրասիայի հարցերով փորձագետ Եվգենի Չաուսովսկին անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին: «Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը, կարծես թե կանգ է առել և հավանաբար, մոտ ապագայում կգտնվի փակուղային վիճակում, քանի որ չափազանց շատ են հանգամանքները, որոնք այսօր խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը։ Բացի դրանից, կողմերից ոչ մեկը՝ լինի դա Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, կամ Արևմուտքը՝ չեն ցանկանում, որպեսզի Լեռնայն Ղարաբաղի խնդիրը վերածվի զինված հակամարտության: Դրա համար էլ խոշոր խաղացողները իրենց ավելի լավ են զգում, թողնելով հակամարտությունը սառեցված վիճակում»,- 1news.az-ին է հայտարարել Եվգենի Չաուսովսկին:

No comments: