Wednesday, August 18, 2010

Բաց նամակ ԼՂՀ վարչապետին. Առաջարկում ենք Արցախում անցնել «յունիկոդ» տառատեսակի

News.am. 18-8-2010- Արցախում կայացած «ԲարՔեմփ» կոնֆերանսի մասնակիցները բաց նամակ են հղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին, որտեղ առաջարկում են Արցախում հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման ազգային ռազմավարություն մշակել: Որպես սկզբնական քայլեր նամակի հեղինակներն առաջարկում են հատուկ կարգադրությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում անընդունելի համարել ոչ «յունիկոդ» տառատեսակների օգտագործումը: «Այն պետական կառույցներին, որոնց կայքէջը ցայսօր գործում է ոչ «յունիկոդ» տառատեսակներով, կարգադրել սեղմ ժամկետներում կայքը վերակառուցել յունիքոդային համակարգով»,- նշում են նամակի հեղինակները: Բացի այդ, պետական ծառայողները պետք է պաշտոնական նամակագրության ժամանակ օգտագործեն իրենց հաստատության դոմեյնում գտնվող էլ. փոստի հասցեն: Այս առնչությամբ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք եւս պայքարում են «յունիկոդ» տառատեսակի ամրակայման համար: «Իսկ այդ նախաձեռնության նպատակը համացանցի հայկական պարունակությունն ընդլայնելն ու պատշաճ ծավալի հասցնելն է»,- ասաց նա:

No comments: