Թուրքիան ոչ մի պայմանագիր չի ստորագրել Իրանի հետ «Հզբոլլահին» զենք մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա: Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան իտալական Corriere della Sera թերթում տպագրված տեղեկատվության: Այդ հոդվածում նշվում է, որ Իրանի բարձրաստիճան պաշոնյաները եւ Թուրքիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները վերջերս հանդիպել են եւ գործարք ստորագրել, ըստ որի Անկարան կօգնի Իրանին «Հզբոլլահին» առանց ընդհատումների զենք մատակարարելու հարցում: Հաղորդում է Mignews-ը:
«Այդ մեղադրանքներն անհիմն են եւ պետք չէ դրանց լուրջ վերաբերել»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի աշխատակիցը:
Ավելի վաղ, թուրքական իշխանությունները իրենց դժգոհությունն էին հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հայտարարությունների կապակցությամբ, ով Թուրքիայի հետախուզության նոր ղեկավարին մեղադրել էր Իրանի հետ կապեր ունենալու եւ «Իրանի ընկերը» լինելու մեջ: Բարաքը մտավախություն էր հայտնել, որ թուրք-իսրայելական ռազմական գաղտնիքները կարող են դառնալ Իրանի սեփականությունը: Նա այդ հայտարարությունն արել էր հուլիսի 25-ին` իր կուսակցության փակ նիստում:
Sunday, August 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment