News.am. 14-8-2010- Հայաստանի շախմատային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ առաջին Համահայկական շախմատային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:
Օլիմպիադան կանցկացվի անհատական-թիմային մրցակարգով: Յուրաքանչյուր թիմ կներկայացնեն երեք տղա և մեկ աղջիկ: Օլիմպիադան անցկացվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի շրջանակում:
Վաղվանից պայքարի մեջ կմտնեն Վրաստանի, Բրազիլիայի, Բելառուսի Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չեխիայի, Լիբանանի, Ուզբեկստանի, Իրանի, Հայաստանի շախմատիստները: Սակայն թիմերը կազմվել են տարածաշրջանային սկզբունքով` Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ռուսաստան /2թիմ/, Եվրոպա, Մերձավոր եւ Միջին Արեւելք, ԱՊՀ, Հայաստան, Երեւան եւ ԼՂՀ: Օլիմպիադային կմասնակցի 11 միջազգային գրոսմայստեր:
Բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս միջոցառման անցկացումը Սփյուռքի հայազգի տաղանդներին հայրենիքում համախմբելու համար:
“Ուզում ենք այս մրցաշարը վերածել շախմատային տոնի: Շախմատը որպես արվեստի, գիտության և խաղի զուգորդություն դարձել է մեր ազգի ամենասիրելի մարզաձևը: Այսօր շախմատի աշխարհում մեծ հաջողություններ ունենք և այսօր Հայաստանը գերտերություն է շախմատի բնագավառում: Մեր տղաներն ու աղջիները ունեն փայլուն ու չճկուն միտք և Տիգրանի Պետրոսյայնի արժանի հետնորդներն են:
Ուզում ենք Հայաստանի շուրջ համախբել շախմատային միտքը: Ուզում ենք ստեղծել համահայկական շախմատիստների համայնք: Հայաստանի շախմատի ակադեմիան պետք է դառնա նաև համահայկական: ՀԲԸՄ սահմանել է մրցանակային հիմնադրամ, հաղթողները կստանան դրամական պարգևներ, սակայն հաղթելու է հայը, հայությունը և Հայաստանը”,- ողջույնի խոքում նշեց Հրանուշ Հակոբյանը:
Համահայկական Օլիմպիադան բացված հայտարարեց Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:
Բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Sunday, August 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment