Monday, August 16, 2010

Հայաստանը օլիմպիական մեդալ նվաճեց Սինգապուրում

Հայաստանը օլիմպիական մեդալ նվաճեց Սինգապուրում
Սինգապուրում, առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի մեկնարկային օրը մրցահարթակ դուրս եկան ծանրամարտի մրցաշարի 56 կգ քաշային կարգի մասնակիցները: Հայաստանը ներկայացրեց Սմբատ Մարգարյանը, որը երկամարտի 243 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը: Հաղթողի կոչումը վաճեց վիետնամցի Կիմ Թուան Թաչը, որը հավաքեց 256 կգ: Նրան երկու կիլոգրամ պարտվեց չինացի Սի Ցզյավուն:
Առաջին պատանեկան Օլիմպիական խաղեր. Սինգապուր, 15 օգոստոսի
Ծանրամարտ. 56 կգ քաշային կարգ
1. Կիմ Թուան Թաչ (Վիետնամ) – 256 կգ (116 կգ պոկում + 140 կգ հրում)
2. Սի Ցզյավու (Չինաստան) – 254 (117+137)
3. Սմբատ Մարգարյան (Հայաստան) – 243 (108+135)

No comments: