Tert.am. 14-8-2010- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը դեռևս իր ողբերգական մահվանից մեկ շաբաթ առաջ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` բողոքարկելով Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով իր դեմ կայացրած թուրքական դատարանի որոշումը։ Հրանտ Դինքի սպանությունից հետո ՄԻԵԴ էր դիմել նաև նրա ընտանիքը` Հրանտի ներկայացրած բողոքին ավելացնելով այն, որ չնայած թուրք իրավապահները նախօրոք իմացել են Դինքի սպանության մասին, ոչինչ չեն արել այդ ոճրագործությունը կանխելու նպատակով:
Եվ ահա ՄԻԵԴ-ը, ի մի բերելով ինչպես Հրանտի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների ներկայացրած դիմումները, թուրքական իշխանություններից պահանջել էր ներկայացնել պաշտպանություն:
Թուրքական իշխանությունների ներկայացրած պաշտպանության տեքստի, ինչպես նաև Դինքի ընտանիքի ներկայացրած դիմումի մանրամասները ներկայացնում է թուրքական Vatan օրաթերթը, սակայն մինչև դրան անցնելը մի փոքր հիշեցում այն մասին, թե թուրքական դատարանը Հրանտ Դինքին ինչի համար էր դատապարտել ՔՕ 301-րդ հոդվածով, այսինքն` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:
2005թ. հոկտեմբերի 7-ին Շիշլիի դատարանը 6-ամսյա պայմանական ազատազրկման դատապարտեց խմբագրապետին Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածով` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Այդ վճռի իրականացումը սակայն հետաձգվել էր: Դինքին նման մեղադրանք էր առաջադրվել թյուրիմացաբար: Այսինքն, խմբագրապետը, իր հոդվածներից մեկում դիմելով հայերին, կոչ էր արել «մի կողմ դնել թուրքերի նկատմամբ տածած թշնամանքը, որը թունավորում է նրանց արյունը», ինչպես նաև «հանգիստ թողնել թուրքերին և զբաղվել Հայաստանով, որպեսզի թունավոր արյան փոխարեն նրանց երակներում հոսի մաքուր արյուն»: Եվ ահա Հրանտ Դինքի խոսքերի սխալ մեկնաբանությամբ թունավոր արյուն էր դիտվել հենց թուրքականը, ինչի արդյունքում էլ դատարանը, այդ ամենը որակելով որպես վիրավորանք` ուղղված «թուրքական ինքնությանը», Դինքին դատապարտել էր 6-ամսյա պայմանական ազատազրկման:
Հրանտ Դինքը դատավճռի առնչությամբ հանդես էր եկել հայտարարությամբ և արել հետևյալ պարզաբանումը. «Երբ ասում էի թունավոր արյուն, նկատի ունեի թուրքերի դեմ գոյություն ունեցող թշնամանքը: Ես կարծում եմ, որ այդ թունավոր արյունը թուրքերի նկատմամբ թշնամանքով թունավորված հայի արյունն է, որը պետք է մաքրվի»: Դինքը բողոքարկել էր թուրքական դատարանի վճիռը, սակայն 2006թ. հուլիսին Վճռաբեկ դատարանը վերահաստատել էր խմբագրապետի դեմ Շիշլիի դատարանի կայացրած վճիռը, ըստ որի վերջինս դատապարտվել էր 6-ամսյա պայմանական ազատազրկման:
«Հրանտ Դինքը, դատապարտվելով «թուրքական ինքնությունը» վիրավորելու մեղադրանքով, դարձել էր թիրախ ազգայնական շրջանակների համար: Հակառակ գիտական շրջանակների կողմից հրապարակված զեկույցին, որ Հրանտի հոդվածը որևէ հանցագործության տարր իր մեջ չի պարունակում, նրան դատապարտեցին: Հրանտին դատապարտելիս` նրա հոդվածն ամբողջությամբ քննության չի առնվել և ուշադրություն չի դարձվել այն համգամանքին, որ հոդվածում տեղ գտած «Հանգիստ թողնել թուրքերին և զբաղվել Հայաստանով, որպեսզի թունավոր արյան փոխարեն նրանց երակներում հոսի մաքուր արյուն» խոսքերով Դինքը քննադատել է Սփյուռքին: Սակայն դատավորներն այդ հոդվածին տվեցին ցեղապաշտական երանգ: Դինքը դատապարտվեց հայ լինելու համար և նրա նկատմամբ իրականացվեց խտրականություն»,- նշվում է Հրանտ Դինքի ընտանիքի կողմից ՄԻԵԴ-ին ներկայացված դիմումում:
«Դինքի նկատմամբ 301-րդ հոդվածի հատկանիշներով կայացված դատավճիռը, որն ավելի ուշ անփոփոխ էր թողել Թուրքիայի Վճռաբեկ դատարանը, նրա մահվան պատճառով չեղյալ է հայտարարվել: Իսկ նրա ընտանիքը կայացված այդ որոշումից ուղղակիորեն որևէ վնաս չի կրել և «տուժած» կողմ չի կարող համարվել: Գերմանիայում նացիստական կազմակերպություններից մեկի առաջնորդը դատապարտվել էր այն բանի համար, որ նացիոնալիստական սոցիալիզմը պաշտպանող և գովաբանող հոդված էր հրապարակել: Իսկ ՄԻԵԴ-ն այդ վճիռը ճիշտ էր համարել:
Ժողովրդավարական հասարակությունում նման հոդվածները (Դինքի դատապարտման համար պատճառ դարձած հոդվածը) միտված են սադրելու ժողովրդին և խախտելու հասարակական կարգը։ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն «ատելության խոսքը խոչընդոտելու» առնչությամբ խորհրդատվական բնույթի որոշում է կայացրել: Դինքի հոդվածում առկա է «ատելության խոսք», իսկ նրա դեմ ներկայացված մեղադրանքը նրա արմատների հետ որևէ առնչություն չունի»,- նշվում է թուրքական իշխանությունների ներկայացրած պաշտպանության տեքստում։

No comments:
Post a Comment