Wednesday, August 18, 2010

Թուրք զինվորականները հանգիստ հետեւել են, թե ինչպես են քուրդ զինյալները հարձակվում ոստիկանատան վրա

News.am. 18-8-2010- Թուրքական մամուլում սկսել են քննարկել, թե ինչո՞ւ նախորդ ամիս Սիիրտի Փերվարիի շրջանի ոստիկանատան դեմ PKK-ի կողմից իրականացրած հարձակմանը չի արձագանքել ոստիկանատան հարեւանությամբ գտնվող հատուկ նշանակության զորամասի հրամանատարությունը: Թուրքական Habervaktim-ի փոխանցմամբ՝ հուլիսի 16-ի երեկոյան ժամը 21-ի սահմաններում Փերվարիում անջատվում է էլեկտրականությունը եւ PKK-ի 50-60 զինյալ մոտենում են շրջանային ոստիկանատանը՝ 50 մետր հեռավորությունից սկսելով զինված հարձակումը։ Քուրդ զինյալները սկզբում նռնականետերով հարվածել, այնուհետ գործի են դրել ավտոմատ ինքնաձիգերը։ Հարձակման հետեւանքով 10-ից ավելի թուրք ոստիկան է վիրավորվել: Ականատեսների վկայությամբ՝ քուրդ զինյալների եւ թուրք ոստիկանների միջեւ ընթացող բախման ընթացքում, ոստիկանատան հարեւանությամբ գտնվող հատուկ նշանակության զորամասի հրամանատությունը չի արձագանքել, չնայած տիրապետում է լուրջ զինվորական տեխնիկայի։ Ներկայումս ընթանում է հետաքննության՝ պարզելու, թե ինչո՞ւ հատուկ նշանակության զորամասը չի արձագանքել PKK-ի հարձակմանը:

No comments: