Wednesday, August 18, 2010

ԻՍԿ ՂԱՐԱԲԱՂԸ՞

«Լրագիր» 18-8-2010- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները, իրենց վրա վերցրած պարտավորության համաձայն, կկանգնեն կազմակերպության մյուս պետությունների կողքին: “Եվ եթե պատրաստում են քաղաքական գրոհ, ասենք, Հայաստանի դեմ կամ Ռուսաստանի դեմ, բոլոր մնացյալը գալիս են օգնության, կամ, առնվազն, հայտարարում են, որ համաձայն չեն այս կամ այն գնահատականի հետ”, հայտարարել է Բորդյուժան: Դրա հետ մեկտեղ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չասաց, ինչպես կվարվի ՀԱՊԿ-ն ռազմական գրոհի դեպքում, ասենք Հայաստանի վրա: Կազմակերպությունը դեռեւս չունի պետություններից մեկում համատեղ օպերացիայի փորձ, ըստ ամենայնի, չկան նաեւ այդպիսի մասնակցության մեխանիզմներ: Նույնիսկ արագ արձագանքման ուժերը, որոնք արդեն ստեղծված են եւ նույնիսկ վարժանքներ են անցկացնում, չկարողացան միջամտել Կիրգիզիայի իրադարձություններին, թեեւ դրա մանդատն ունեին: Բանն ախր միայն երկուստեք փոխօգնության պայմանագրային ձեւակերպվածությունը չէ, այլ նաեւ շահը: ՀԱՊԿ-ում հավաքված պետությունները շատ դեպքերում ունեն հակադիր շահեր, եւ շատ դժվար է պատկերացնել, թե որ կետում նրանք կհամընկնեն այն աստիճան, որ ՀԱՊԿ միջամտի երկու երկրների միջեւ ռազմական գործողության, ասենք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ի տարբերություն ՀԱՊԿ, Ռուսաստանն ունի այլ երկրների գործերին միջամտելու փորձ. Վերջին օրինակները Աբխազիան եւ Հարավային Օսիան: “Ռուսական ռազմակայանը, Հայաստանի հանրապետության տարածքում նրա գոյության ժամանակաշրջանում, բացի ՌԴ շահի պաշտպանության գործառույթից, Հայաստանի ԶՈՒ հետ համատեղ ապահովում է նաեւ Հայաստանի անվտանգությունը”, ասված է համաձայնագրում, որը կստորագրվի ՌԴ նախագահ Մեդվեդեւի այցի ընթացքում: Նշանակում է արդյոք դա, որ Ռուսաստանը զորք կուղարկի հակամարտության գոտի, եթե Ադրբեջանը փորձի ագրեսիա կիրառել Ղարաբաղի դեմ: Մտնում է արդյոք Ղարաբաղը հայ-ռուսական համաձայնագրի գործողության գոտի: Թե Ղարաբաղը մտնում է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի գործողության գոտու մեջ: Ումից է Ռուսաստանը պատրաստվում պաշտպանել Հայաստանին, եթե համաձայնագրում չի հիշատակվում Ղարաբաղը: Ինչքանով է իրական Հայաստանի վրա նրա հարեւանների հարձկավելու սպառնալիքը: Կամ էլ, ռազմական գործողությունների դեպքում Հայաստանի խորհրդարանը կհավաքվի եւ կճանաչի Ղարաբաղը Հայաստանի մաս: Բայց ով գիտե, թե այդժամ ինչպես կվարվի Ռուսաստանը: Առայժմ ակնհայտ է մի բան` Ադրբեջանին վաճառելով C 300 համալիրներ, Ռուսաստանն այդ երկրի օբյեկտները պատնեշել է Հայաստանի զինուժի հարվածներից, չեզոքացնելով Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիքը: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: