Sunday, August 1, 2010

«Բարով եք եկել ձեր տուն»

Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին 2010 թվականի վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ ուսուցիչները: Ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է 2000 թվականից և հետզհետե ընդլայնում է աշխարհագրությունը: Այս տարի ծրագրին մասնակցում է 16 երկրներից եկած 83 ուսուցիչ: Նախորդ տարվա հ-ամեմատությամբ ավելացել է մասնակից երկրների թիվը, ընդգրկվել են նոր տարածաշրջաններ: «Բարով եք եկել ձեր տուն», - ասաց տիկին Հրանուշ Հակոբյանը` ողջունելով ուսուցիչների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն: Այնուհետև նախարարը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, անդրադարձավ հայապահպանության, Սփյուռքի հայկական ներուժի համախմբման և հայրենադարձության բնագավառում նախարարության ձեռնարկած քայլերին: Նախարարը կարևորեց Սփյուռքի հայ համայնքների համար ուսուցիչներ պատրաստելու և վերապատրաստելու հարցը` ընդգծելով երիտասարդների հետ ակտիվ աշխատելու անհրաժեշտությունը: Սփյուռքահայ ուսուցիչները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության մեկ տարվա գործունեության, ինչպես նաև «Արի տուն» ծրագրի մասին պատմող տեսահոլովակներ: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանեց նաև ուսուցիչների հարցերին:

No comments: