Monday, August 16, 2010

Ա. Գյուլ. « Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»

Panorama.am. 16-8-2010- Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքի, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այսօր մեկնում է Բաքու: Ինքնաթիռ նստելուց առաջ վերջինս Աթաթուրքի անվան օդանավակայանում լրագրողների հետ խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին` հայտարարել է, թե գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում : Նա ասել է. «Ադրբեջանում կայանալիք հանդիպեւմների ժամանակ մեկ անգամ էլ շեշտը կդրվի տարածաշրջանում կայունություն, առաջընթաց և համագործակցություն հաստատելու վրա: Այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծում ստանա` հիմնվելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը»: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմանի համագործակցությանը , հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր: Գյուլը, նշելով, որ երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստող և ռազմավարական համագործակցության նշանակություն ունեցող բնագավառներից մեկը Էներգետիկան է, ասել է. «Բաքու- Թիֆլիս- Ջեյհան նավթամուղի և Բաքու –Թիֆլիս-Ջեյհան –Էրզրում գազամուղի նախագծերը մեր երկրների էներգիայի բնագավառում մեծ նշանակություն ունեն: Ուստի այս ոլորտում երկու երկրները պետք է ընդլայնեն անհրաժեշտ համագործակցությունը: Մյուս կողմից ուզում եմ շեշտել տնտեսական հարաբերությունների խորացմանը նպաստող Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծի նշանակությունը : Այս նախագիծը, որի հիմքը դրվեց 2007 թվականին, նպատակադրված ենք ավարտել 2012-ին: Աշխատանքները բավականին արագ են ընթանում: Սրա հետ կապված Ադրբեջանում որոշ հայտարություններ կանեմ»: 2 օրյա այցի ընթացքում նախագահ Գյուլին կուղեկցեն Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը , որոշ պատգամավորներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

No comments: