Monday, August 16, 2010

«Ալ Ղաիդան» Թուրքիային հորդորում է խզել կապերը Իսրայելի հետ

Tert.am. 16-8-2010- Մի կողմից Թուրքիան ցույց է տալիս հոգատարություն պաղեստինցիների նկատմամբ, մյուս կողմից՝ ճանաչում է Իսրայելը։ Այս մասին, CNN Turk–ի փոխանցմամբ, ասել է Այման ալ–Զավահիրին, որն իր կարևորությամբ երկրորդ դեմքն է «Ալ Ղաիդայում»։ Ըստ նրա, ժամանակն է, որ Թուրքիայի ժողովուրդը ճնշում գործադրի երկրի կառավարության նկատմամբ։ Ինտերնետ կայքերից մեկում զետեղված 20 րոպե տևողությամբ տեսագրության մեջ ալ–Զավահիրին Թուրքիային կոչ է արել դադարեցնել մասնակցությունը Աֆղանստանում մուսուլմանների սպանություններին, ինչպես նաև Իսրայելի հետ համագործակցությունը։ «Զարմանալի է, որ Թուրքիան օգնություն է ուղարկում պաղեստինցիներին, աջակցում է նրանց և, միևնույն ժամանակ, շարունակում է տնտեսական ու ռազմական հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ»,– ասել է նա։

No comments: