Wednesday, August 18, 2010

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի է դարձել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագիծը: Փաստաթուղթը ստորագրվելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւիՙ օգոստոսի 19-22-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում: Նախագիծը ներկայացնում ենք News.am-ի փոխանցմամբ. Նախագիծ Արձանագրություն N5 Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, որոնք այսուհետ կկոչվեն Կողմեր, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի Պայմանագրի (այսուհետեւ` Պայմանագիր) 26-րդ հոդվածով, ուշադրության առնելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնեցին ներքոհիշյալի մասին. Հոդված 1 Պայմանագրի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. Հոդված 3 Ռուսաստանյան ռազմակայանը իրականացնում է Կողմերի համապատասխան պայմանավորվածություններից բխող խնդիրներ: Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում: Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կիրառումը իրականացվում է Կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի հիման վրա եւ Կողմերի օրենսդրությանը համապատասխան»: Հոդված 2 Պայմանագրի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. Հոդված 26 Սույն Պայմանագիրը գործում է քառասունինը տարի ժամկետով եւ ավտոմատ կերպով երկարացվում է հետագա հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից որեւէ մեկը սույն Պայմանագրի հերթական ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Սույն Պայմանագրի դրույթները կարող են վերանայվել Կողմերից մեկի նախաձեռնությամբ եւ փոխադարձ համաձայնությամբ»: Հոդված 3 Արձանագրությունը ենթակա է վավերացման եւ ուժի մեջ է մտնում դրա վավերագրերի փոխանակման օրվանից:

No comments: