News.am. 5-8-2010- Բոլոր երկրներում, որտեղ հայեր են ապրում, ազգային ինքնության ու հայ մշակույթի պահպանման խնդրին են բախվում: Այս մասին հայտարարեց ուսանողուհի Լիլիթ Պեպանյանը՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած՝ «Հայաստանի եւ հայկական Սփյուռքի խնդիրները» երիտասարդական ֆորումի ժամանակ: «Թուրքիան բավականաչափ դեմոկրատական երկիր է այն առումով, որ բանտ չի նստեցնում այն բանի համար, որ դու հայ ես, սակայն հայ լինելը չի ողջունվում»,- նշեց նա:
Պեպանյանի խոսքով՝ հենց Թուրքիայում եւ ոչ որեւէ այլ երկրում, այդ խնդիրը առավել ընդգծված է: Պատճառը՝ Հայաստանի հետ կապի միջոցների բացակայությունն է, որի պատճառը սահմանների փակ լինելն է: Սակայն գլխավոր խնդիրն, ըստ Պեպանյանի, այն է, որ Թուրքիայում հայկական համայնքի ներկայացուցիչները իրենց, որպես հայ դրսեւորելու հնարավորություն չունեն: Հայաստանի քաղաքացիները աշխատանքի մեկնելով Թուրքիա, առնչվում են հետեւյալ խնդրին. Հայաստանի դիպլոմները հարեւան երկրում չեն ճանաչվում, եւ այդ պատճառով նույնիսկ բարձրագույն կրթությամբ մարդիկ ստիպված են լինում աշխատել սպասարկման ոլորտում՝ երեխա են պահում, տուն են մաքրում եւ այդպես շարունակ: Շատ ավելի կարեւոր խնդիր է հանդիսանում թրաֆիքինգը:
Բացի այդ, Հայաստանից եկած ծնողների ընտանիքում ծնված երեխաները հայտնվում են ծայրահեղ դժվար իրավիճակում: «Թուրքիայում Հայաստանաի քաղաքացիների ծնված երեխային որեւէ փաստաթուղթ չի տրամադրվում, համապատասխան փաստաթղթեր ստանալու համար պետք է դուրս գալ երկրից, ինչը, բնականաբար, անհնար է առանց փաստաթղթերի: Այս կերպ երեխան փաստացիորեն հայտնվում է փողոցում, հնարավորություն չունենալով ոչ կրթություն ստանալ, եւ ոչ էլ այլ բան»,- եզրափակեց Պեպանյանը:
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment