Tuesday, August 17, 2010

Թուրքական քարոզչամեքենան այս անգամ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու օգնությամբ կաշխատի

«Ըստ էության Աղթամարի Սուրբ Խաչն իր նպատակին չի ծառայում և խաչը դրվելու է ընդամենը մեկ օրով»,-խոսելով սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում կայանալիք պատարագի վերաբերյալ նման տեսակետ հայտնեց Երևանի Պետական Համալսարանի պատմությւան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը : Ըստ նրա , այդ պատարագի անցկացումը նպատակ ունի թուրքական քարոզչության անցկացմանը: «Թուրքիան նման միջոցառումները ծառայեցնում է իր շահերին»: Բանախոսը կարծիք հայտնեց, որ պատարագին մասնակցելով մենք Թուրքիայի ջրաղացին ջուր ենք լցնում : «Ինչպես Ախթամարի եկեղեցու վերանորոգման դեպքում էր, այս պատարագից հետո եւս թուրքական կողմը կրոնական արարողության թույլատվությունը ողջ աշխարհին կներկայացնի իբրեւ թուրքական հանդուրժողականության դրսեւորում: Խոսակցությունները, որ եկեղեցու վրա պետք է տեղադրվի խաչ, բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից դեռ չի հաստատվել, միայն Վանի նահանգապետի մակարդակով ասվել է, որ խաչը տեղադրվելու է, սակայն անմիջապես գալիս է մյուս հարցը, եթե այդ կառույցը շարունակում է մնալ, որպես թանգարան ինչպես է դրա վրա տեղադրվելու խաչ, կամ եթե տեղադրվի խաչ դա արդեն ձեռք է բերելու այլ կարգավիճա՞կ եւ դառնալու է եկեղեցի՞: Եվ եթե դառնա եկեղեցի. հաջորդ հարցը, արդյո՞ք այն փոխանցվելու է Պոլսո հայոց պատրիարքարանի հաշվեկշռին: Այսինքն սեպտեմբերի 19-ին մենք գնում ենք պատարագի' թանգարանում, թե եկեղեցիում: Սրանք հարցեր են, որոնք կարծում եմ դեռ պատասխան չունեն»,- նշում է Էդիկ Միանասյանը :

No comments: