Wednesday, August 18, 2010

ՄԱԿ-ը կանգնել է թուրք կանանց պաշտպանելու դիրքերում

News.am. 18-8-2010- ՄԱԿ-ի Կանանց իրավունքների ոտնահարումների բոլոր տեսակների վերացումների կոմիտեն (CEDAW) օգոստոսի 17-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել Թուրքիայում շարիաթի կանոններով հագնվող կանանց իրավունքների ոտնահարումը: ՄԱԿ-ի կոմիտեի փոխանցմամբ, «արգելքի ձգտողների նկատմամբ պետք է իրավական միջոցներ կիրառվեն: Չի կարելի ձգձգել այդ խնդրի լուծումը»: Անցած տարվա սկզբին կառավարող կուսակցությունը փորձել է հասնել արգելքի վերացման, բայց հանդիպել է ընդդիմության հզոր հակազդեցությանը, որը բողոք էր ներկայացրել Սահմանադրական դատարան, վերջինս էլ բեկանել էր իշխանությունների որոշումը:

No comments: