Panorama.am. 16-8-2010- Տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը միջազգային կազմակերպություններից միլիոնավոր վարկեր է վերցրել, ինչի հետևանքով երկիրը հսկայական պարտքերի մեջ է թաղվել: Այս մասին տեղեկացնում է «Ենի Մուսավաթ» կուսակցությունը:
Ադրբեջանում կարծում են, որ Զիա Մամեդովը միլիոնավոր դոլարների պարտքեր է կուտակում ոչ թե երկրի տրանսպորտային համակարգը պատշաճ մակարդակի բերելու, այլ իր գրպանները լցնելու համար, քանի որ վարկերը մտնում են երկիր, սակայն շատ խնդիրներ մնում են չլուծված:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Զիա Մամեդովը երկրում մագնատի կարգավիճակ ունի, ում բիզնեսը-կայսրությունը տարածվել է ամենուրեք. շինարարական բիզնես, ֆինանսական հատված, ծառայությունների ոլորտ և, իհարկե, այն ոլորտներում, որը քիչ թե շատ ասոցացվում է տրանսպորտի նախարարության կողմից վերահսկվող սեկտորին:
Monday, August 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment