Tert.am. 14-8-2010- Իրանական Բուշերի ատոմակայանը վտանգ չի ներկայացնում միջուկային զենքի տարածման տեսանկյունից։ Այս մասին, ինչպես հայտնում է Associated Press-ը, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։
«Միևնույն ժամանակ Բուշերի ԱԷԿ-ը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությանը պետք չէ ուրան հարստացնել։ ՌԴ-ն այդ երկրին տրամադրում է այն ծառայությունները, որոնք նրան, փաստորեն, այդքան երկար ժամանակ առաջարկում էր միջազգային հանրությունը՝ արտասահմանից միջուկային վառելիքի տրամադրում»,- ասել է նա։
«Մենք հուսով ենք, որ Իրանը կհետևի ՄԱԳԱՏԷ-ի նորմերին, այդ թվում՝ թույլ կտա այդ կազմակերպության տեսուչներին ստուգել իր ռեակտորի շահագործման անվտանգությունը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուշերի ատոմակայանի գործարկման առաջին փուլը կսկսվի 2010թ. օգոստոսի 21-ին. հենց այդ ժամանակ ձեռնարկությունը միջուկային վառելիք կստանա։
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment