Thursday, August 12, 2010

Հրեաները նպատակ ունեն գնել ադրբեջանցիների կողմից լքված հողատարածքները

Panorama.am12-8-2010- Հրեաները նպատակ ունեն գնել Ադրբեջանի Սարիսու լճին հարակից` ջրհեղեղների հետևանքով լքված լայնածավալ հողատարածքները: Այդ մասին հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի հաղորդմամբ` Ադրբեջանի իշխանությունները անուշադրության են մատնել ջրհեղեղներից տուժված ազգաբնակչությանը: Ադրբեջանի կառավարության անուշադրության հետևանքով Սաբիրաբադ շրջանի բնական աղետից տուժված բնակիչները ստիպված լքել են իրենց բնակակավայրը: Ստեղծված իրավիճակից օգտվելով` հրեաները նպատակ ունեն գնել ադրբեջանցիների կողմից լքված տարածքները»: Հիշեցնենք, որ օրերս իրանական «ջավանօնլայն.իռ» եվ «թաբնաք.իռ» կայքերը ևս անդրադարձել էին հրեաների կողմից իրանա-ադրբեջանական սահմանի ադրբեջանական հատվածում լայնածավալ հողատարածքների գնման փաստին`նշելով, որ դա խիստ անհանգստացնում է Իրանի սահմանային գյուղերի բնակիչներին:

No comments: