Thursday, August 12, 2010

Ադրբեջանին նավթը չօգնեց Հայաստանի դեմ պատերազմում

Tert.am. 12-8-2010- Ադրբեջանին նավթը չօգնեց Հայաստանի դեմ պատերազմում։ Այս մասին ասել է Հայֆայի համալսարանի էներգետիկ ոլորտի կառավարման ծրագրի տնօրեն, դոկտոր Բրենդա Շաֆերը TheMarker տնտեսական պարբերականին տված հարցազրույցում։ Հարցազրույցում իսրայելցի փորձագետն ասել է, որ Իսրայելի համար չափազանց ձեռնտու է գազ արտահանել, բայց եթե նույնիսկ համապատասխան որոշում կայացվի, Ռուսաստանը Իսրայելին թույլ չի տա մտնել Արևելյան Եվրոպայի գազի շուկա։ Նա դեմ է Իսրայելի ջրային տարածքներում գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների՝ գազ արտահանելու ծրագրերին։ «Գազը մեզ համար ավելի կարևոր է, քան դրա վաճառքից ստացվող շահույթը»,- ասել է նա՝ հավելելով, որ չնայած ԱՄՆ-ն գազի պահուստներ ունի, որոնք կարող են բավարարել 200 տարի, նրանք մտադիր չեն այն արտահանել, իսկ իսրայելական հանքերը կարող են հայրենական շուկայի պահանջարկը բավարարել ընդամենը 30 տարով։ «Տշուվան (Իսրայելի ափերի մոտ գազի որոնմամբ և արդյունահանմամբ զբաղվող «Դելեկ խմբի» ղեկավար) հայտարարեց, որ Իսրայելը աշխարհաքաղաքական գերտերություն կդառնա (խոշոր գազային հանքի հայտնաբերման արդյունքում), բայց, օրինակ, Ադրբեջանը, որն ունի ավելի շատ պահուստներ, քան Իսրայելը, չդարձավ գերտերություն, և նավթը նրան չօգնեց Հայաստանի դեմ պատերազմում»,- ասել է Շաֆերը։

No comments: