Wednesday, August 18, 2010

Գյուլ. «Ադրբեջանի խնդիրները Թուրքիայի խնդիրներն են»

Diplomat.am. 18-8-2010- Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը «Գյուլիստան» պալատում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես հայտարարել է. «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները վեր են ամեն ինչից: Բոլորս էլ գիտենք, որ մենք մի մեծ ազգի մասեր ենք։ Ադրբեջանի անկախության վերականգնման պահից ի վեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միշտ եղել են նման բարձր մակարդակի վրա, շարունակվել են նման ոգով: Անկասկած, Ադրբեջանի խնդիրները Թուրքիայի խնդիրներն են։ Թուրքիայի ցավը Ադրբեջանի ցավն է։ Մենք միշտ հպարտանալու ենք ձեր հաջողություններով։ Մեր հաջողությունները նույնպես կլինեն ոչ միայն մեր, այլ նաև ձեր հպարտության աղբյուրը: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրա օկուպացված տարածքների ազատումը՝ դա ոչ միայն ձեր, այլ նաև մեր ընդհանուր խնդիրն է։ Մենք համատեղ քննարկումներ ենք անցկացնում այդ հարցի շուրջ, համատեղ գործունեություն ենք իրականացնում։ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել Կովկասում կայունության, խաղաղության հաստատման և օկուպացիային վերջ տրվելու համար»:

No comments: