News.am. 5-8-2010- Լեռնային Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Ադրբեջան այցելության ընթացքում բանակցությունների հիմնական թեման է լինելու: Այս մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսը Քըլըջը:
«Դա տարածաշրջանի եւ մասնավորապես, Թուրքիայի ընդհանուր խնդիրն է: Բոլորը պետք է հասկանան եւ հաշտվեն, որ Թուրքիան ԼՂ խնդիրը դիտարկում է որպես իր ազգային հարց»,- ասել է Քըլըջը, հավելելով, որ Գյուլի Ադրբեջան այցելության կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ:
Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է առաջին հերթին, հասնել տարածաշրջանային խաղաղության, այլ ոչ երկու երկրների հարաբերությունների նորմալացման:
Դեսպանը Անկարայի հիասթափությունն է հայտնել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ձգձգման առնչությամբ, նշելով, որ արեւմտյան երկրները «փոխանակ Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու, պետք է ավելի լրջորեն զբաղվեն ԼՂ խնդրի լուծմամբ»:
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment