Thursday, August 5, 2010

Թուրքիայում հայերը ուխտ են կատարել Սասնա Մարութա սարում

News.am. 5-8-2010- Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սասունի Մարութա սարի գագաթին գտնվող մատուռում մի խումբ հայեր իրականացրել են իրենց ավանդական ուխտը։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ ուխտավոր հայերը, Բաթման նահանգի Սասունի քաղաքապետարանի, Սասունի մշակութային եւ կրթության միության հետ համատեղ կազմակերպել էին արշավ դեպի Մարութա սար, որտեղ հայերն իրենց ուխտն են կատարել, իսկ արաբները՝ Մարութա սարի մոտ գտնվող Շեյխ Բազըթի սրբավայր են այցելել։ Մոտ 200 հոգանոց խումբը դեպի Մարութա սար իր վերելքն սկսել է առավոտյան ժամը 6:30-ին, եւ 2983 մետր բարձություն ունեցող գագաթին են հասել 2 ժամ հետո, որտեղ նախաճաշել են։ Գագաթին գտնվող մատուռում հայերը մոմ են վառել եւ աղոթել։ Ավելի ուշ արաբները եւ հայերը մատաղ են արել, եւ մատաղի մսով հյուրասիրել իրենց հետ ուխտի եկած թուրքերին եւ քրդերին։ Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։

No comments: