Wednesday, August 18, 2010

Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

News.am. 18-8-2010- Ստամբուլում Գերմանիայի հյուպատոս Բրիթա Վեգեները օգոստոսի 17-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Գերմանիայի հյուպատոսը հայտնել է, որ եկել է ծանոթանալու Թուրքիայի հայ հոգեւոր կենտրոն՝ պատրիարքարանի եւ հայ համայնքի հետ։ Իր հերթին, պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը շնորհավորել է հյուպատոսին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ եւ տեղեկություններ հաղորդել Թուրքիայի հայ համայնքի պատմության եւ ներկա վիճակի վերաբերյալ։

No comments: