Wednesday, August 18, 2010

Հայաստանն ստիպված չի լինի միայնակ պաշտպանել իր ազգային շահերը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Tert.am. 18-8-2010- Հայաստանն ստիպված չի լինի միայնակ պաշտպանել իր ազգային շահերը միջազգային կազմակերպություններում։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ նշելով, որ Հայաստանի կողքին կկանգնեն նաև այլ պետություններ։ «Մենք ունենք քաղաքական ներուժ, որը նախատեսում է արտաքին քաղաքական գործունեության համակարգում, ազգային շահերի համատեղ պաշտպանություն։ Դա նշանակում է, որ Հայաստանը միայնակ չի լինի իր ազգային շահերի պաշտպանությունը հետապնդելիս, օրինակ, ԵԱՀԿ–ում կամ ՄԱԿ–ում»։ Բորդյուժան ընդգծել է, որ, օրինակ, Հայաստանի կամ Ռուսաստանի դեմ քաղաքական հարձակման դեպքում բոլոր մյուս երկրները կհասնեն օգնության։ «Առնվազն հայտարարում են, որ համաձայն չեն այս կամ այն գնահատականի հետ», - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

No comments: