Tert.am. 6-8-2010- Երեկ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները գործողություններ են իրականացրել Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում:Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Վանի Չալդըրան շրջանում իշխանությունների ընդունելության համար նախատեսված շենքի, Դիարբեքիրի Դիջլե շրջանում ոստիկանական հատուկ նշանակության ուժերի պահակակետի, անվտանգության վարչության շենքի վրա: ինչի հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան և 1 զինվոր: Իսկ քուրդ զինյալները տվել են 6 զոհ:
Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ` բախումներ են տեղի ունեցել նաև Աղրը և Հաքքարի նահանգներում: Hurriyet-ի փոխանցմամբ` Արարատ լեռան շրջանում երեկ երեկոյան սկսված թուրք-քրդական բախումները, որոնց հետևանքով սպանվել էր 1 թուրք զինվոր, շարունակվում են: Թուրքական զորամիավորումների գործողություններում ներգրավված է նաև օդուժը:Քրդական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թուրքական կողմի զոհերն ավելին են, քան ներկայացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Friday, August 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment