Thursday, August 5, 2010

«S-300-ը Ադրբեջանին մատակարարելու մասին լուրերը շատ լուրջ հիմքեր ունեն»

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ռուսաստան) գործադիր տնօրեն Անդրեյ Պիոնտկովսկին մեկնաբանել է Ադրբեջանին S-300 վաճառելու հնարավորությունը: «Ես կարծում եմ, որ դա լիովին իրատեսական է, քանի որ այսօր Մոսկվայում շատ լուրջ արտաքին քաղաքական որոշումները կայացվում են՝ ելնելով տնտեսական ու ֆինանսական նպատակահարմարության տեսանկյունից: Մանավանդ, որ С-300-ն Իրան մատակարարելու հետ կապված ոչ միանշանակ իրավիճակներ էին ստեղծվել: Ինչպես գիտեք, մատակարարումը վճարվել էր, բայց ԱՄՆ-ի հետ բարդ բանակցությունների արդյունքում, երևում է, որ Մոսկվան հրաժարվել է այդ համակարգերը Թեհրան մատակարարելու մտադրությունից: Դրա համար այժմ անհրաժեշտ է փոխհատուցել այդ կորուստները, օրինակ` Ադրբեջանին S-300-ի վաճառքով: Դրա համար էլ ես կարծում եմ, որ այդ լուրերը շատ լուրջ հիմքեր ունեն», - ասել է Ա. Պիոնտկովսկին: Աղբյուր՝ Armenia.Az .

No comments: