Wednesday, September 8, 2010

Իրանական կայք. Իսլամական աշխարհը դատապարտում է Իսրայելին, իսկ Ադրբեջանը` սերտ հարաբերություններ հաստատում

Երբ ողջ իսլամական աշխարհը Իսրայելին դատապարտում է Գազան շրջափակելու համար, հակառակ այդ ամենին, Ադրբեջանի Հանրապետությունը Իսրայելի հետ մեծացնում է իր ապրանքաշրջանառության ծավալները:
Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իսրայելը, լինելով Ադրբեջանի երկրորդ առևտրային գործընկերը, մեծացրել է իր ազդեցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության և երբեմն նաև քաղաքական ոլորտներում:

Նշենք, որ վերջերս իսլամական աշխարհի նկատմամբ Բաքվի վարած երկակի քաղաքականությանն էր անդրադարձել նաև իրանցի փորձագետ Հասան Գոլին, ով նշել էր, որ Ադրբեջանը մի կողմից «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունից պահանջում է պաշտպանել իրեն, իսկ մյուս կողմից ջերմ հարաբերություններ է հաստատում Իսրայելի հետ:

No comments: