Wednesday, September 8, 2010

Հայաստանի ԱԳ նախարարը մեկնում է Իրան

Առաջիկա տասն օրվա ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելելու է Իրան։ Այս մասին սեպտեմբերի 7-ին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հայտնել է Fars News Agency գործակալությանը:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է Իրանի պաշտոնյաների հետ` քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։
Գրիգոր Առաքելյանը հայտնել է, որ այցը կատարվում է իրանական կողմի հրավերով, հավելելով, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները ընդլայնելու ու զարգացնելու հեռանկարները։
Նա նաեւ ասել է, որ առաջիկայում Հայաստանից բարձր մակարդակի մի շարք պատվիրակությունների այցելություններ են պլանավորված Իրան։
FNA գործակալությունը հաղորդում է, որ վերջին տարիներին Իրանն ու Հայաստանը ընդլայնել են երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, առեւտրի ու մշակույթի ոլորտներում: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: