Wednesday, September 8, 2010

Ադրբեջանցին տեսողությունից զրկել է գերմանացի ֆուտբոլիստին

News.am- 8-9-2010- Եվրո-2012-ի շրջանակներում Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքը գերմանացի ֆուտբոլիստի համար լուրջ հետեւանքներ է ունեցել։
Ինչպես հայտնում է apasport.az-ը, խաղի 7-րդ րոպեին ադրբեջանցի հարձակվող Վագիֆ Ջավադովը ծնկով հարվածել է գերմանացի Պեր Մերտեզակերին, ինչի հետեւանքով վերջինս չի կարողացել շարունակել խաղը եւ տեղափոխվել է հիվանդանոց։
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրել է, որ Մերտեզակերը աչքի հետ խնդիրներ ունի։ «Նրա ձախ աչքի ներքեւի մասում վերք կա։ Նրա աչքն ամբողջությամբ վնասվել է։ Մերտեզակերն այդ աչքով գրեթե չի տեսնում։ Ես չգիտեմ, թե կարո՞ղ է Մերտեզակերը օգնել իր ակումբին՝ «Վերդերին», Գերմանիայի առաջնության մյուս փուլում»,- ասել է մարզիչը:
Մերտեզակերին փոխարինած Խայկո Վեստերմանը բացել է հաշիվը, իսկ խաղն ավարտվել է 6։1 հաշվով` ի օգուտ գերմանացիների:

No comments: