«ԱԶԳ», 18-09-2010- Թուրքախոս երկրների ղեկավարների ստամբուլյան հանդիպման շրջանակներում Թուրքիա ժամանած Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 15-ին, լրագրողների համար փակ հանդիպում ունենալով թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ, որի ընթացքում, ըստ որոշ աղբյուրների, քննարկվել է նաեւ ղարաբաղյան հիմնահարցը, երեկ հանդիպեց վարչապետ Էրդողանին: Այստեղ արդեն «թյուրք եղբայրները» չեն «թաքնվել» փակ դռների հետեւում, փոխարենը հայտարարել են նոր` երկկողմ համաձայնագրի կնքման մասին. Բաքուն եւ Անկարան կստեղծեն «Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհուրդ»: Հանդիպման վերջում Թայիփ Էրդողանն անգամ հիշել է Հեյդար Ալիեւի լուման թուրքական աշխարհի համախմբման մեջ եւ վերջինիս հայտնի արտահայտությունը` «Մեկ ազգ, երկու պետություն»:
Saturday, September 18, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment