Sunday, September 26, 2010

ԱՄՆ–ը Իրանին տեղեկատվական պատերազմ է հայտարարել

Tert.am. 25-9-2010- Ամերիկյան վարչակազմը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի Իրանի բակչության որքան հնարավոր է մեծ հատվածը իմանա, թե ինչ է մտածում Բարաք Օբաման Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ասածների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հինգշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում, Ահմադինեժադը կարծիք էր հայտնել, թե 2001թ. սեպտեմբերի 11–ին ԱՄՆ–ում տեղի ունեցած ահաբեկությունների հետևում կանգնած են ամերիկյան իշխանությունները, որոնք այդ կերպ ցանկացել են փրկել իրենց երկրի տնտեսությունն անկումից ու Մերձավոր Արևելքում պահպանել սիոնիստական ռեժիմը։ Դրանից հետո ԱՄՆ–ի և ԵՄ մի քանի երկրների պատվիրակություններ լքել էին դահլիճը։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը երեկ հրապարակել է BBC –ին տված հարցազրույցից մի հատված, որում ԱՄՆ առաջնորդը Ահմադինեժադի ասածներն անվանել է «վիրավորական, ատելությամբ լի և աններելի»։
ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցիչը այդ հարցազրույցին նվիրված հատուկ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է, որ Օբաման պատահական չէ հարցազրույց տվել հենց BBC-ին, քանի որ BBC Persian–ը Իրանում մեծ լսարան ունի՝ միլիոնավոր իրանցի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ։

No comments: