Saturday, July 7, 2012

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Նախարար Հ.Հակոբյանը ողջունելով դեսպանին` ընդգծեց Իրանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ և կարևորեց իրանահայերի մասնակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին: Դեսպանը նշեց, որ իրանահայերը Իրանի Իսլամական Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են և կարևոր դերակատարություն ունեն Իրանի մշակութային, կրթական, գիտական և տնտեսական կյանքում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Իրանում և Հայաստանում «Իրանահայերի օրեր» ծրագիրն իրականացնելու, իրանահայ համայնքի վերաբերյալ գրքի տպագրության և ֆիլմի նկարահանման հնարավորությունը` նշելով, որ դրանք էլ ավելի կնպաստեն Հայաստան-Իրան բարեկամության ամրապնդմանը:

No comments: