Wednesday, September 8, 2010

Օտարալեզու դպրոցների մասին օրինագծի քննարկումը 15 օրով հետաձգվել է

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովն այսօր իր նիստում քննարկել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Հանձնաժողովը, սակայն, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկով որոշել է հարցի երկրորդ ընթերցումը հետաձգել 15 օրով: Ա. Աշոտյանը պարզաբանել է, որ նախքան ԱԺ քառօրյայում այս հարցի քննարկումը, խորհրդարանում պետք է լսումներ տեղի ունենան։
Նշենք, որ վաղ առավոտից «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամները խորհրդարանի շենքի մոտ բողոքի գործողություն էին իրականացնում։

No comments: