News.am. Չինաստանը քննարկում է Հայաստանի առաջարկը` Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը միանալու վերաբերյալ: Այս մասին «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ չինական կողմի հետ քննարկվել է նաեւ արագացուցչի հետ կապված համատեղ գործունեության հնարավորությունները:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով ցուցահանդեսից ակնկալվող կոնկրետ արդյունքներին, Տ. Սարգսյանը նշել է, որ «Շանհայ Էքսպո-2010»-ի հաջողությունները չափելի են։ Երկու միլիոնից ավելի մարդ է այցելել հայկական տաղավար, ինչը բավականին լուրջ նվաճում է համարել:
ՀՀ վարչապետը հայկական տաղավարում մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված` «Հայփոստ»-ի թողարկած նոր նամականիշի մարմանը, ներկայացվել է նաեւ «Շանհայ էքսպո-2010»-ում հայկական տաղավարին նվիրված նամականիշը:
ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է նաեւ Արգենտինայի եւ Անգլիայի տաղավարներ, ներկա գտնվել Ազգային օրվան նվիրված Եվրոպայի հրապարակում կազմակերպված եզրափակիչ համերգին` հայ կատարողների մասնակցությամբ:

No comments:
Post a Comment