Ինչպես հայտնի է, Ադրբեջանին զենիթային հրթիռային С-300 համակարգեր վաճառելու Ռուսաստանի մտադրությունների կապակցությամբ հայաստանում տեղի է ունենում ինչ որ բանավեճ, որին մասնակցում են շատ փորձագետներ: Անկասկած է այն, որ Ռուսաստանի եւ այլ երկրների ԶԼՄ-ներում եւ քաղաքական գրականության մեջ բավական հստակ նշվում է, թե Հայաստանն անմասն չի մնացել Ռուսաստանի այս պահվածքին, որը փորձում էր Հայաստանի հանդեպ կառուցել “նոր”, ոչ գործընկերային հարաբերություններ: Տվյալ բանավեճը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես կան անկախ փորձագետներ, ինչպես նաեւ փորձագետներ, ում պահվածքը, համենայնդեպս, բավական տարօրինակ է, եւ նրանց դիրքորոշման մոտիվները դեռ պետք է պարզել: Սակայն պարզ է նաեւ, որ հայրենիքի համար այս դժվար պահին, երբ կասկածի տակ են դրվում անվտանգության պայմանները, որոնք ենթադրում է հայկական քաղաքականությունը, քաղքենիական անգաժմենտի ընդերքում գտնվում են մարդիկ, ովքեր ինքզինքը կոչում են փորձագետներ, ովքեր տիրապետում են պետական ու կազմակերպչական ռեսուրսների, ինչը ենթադրում է նրանց դիրքորոշման սկզբունքայնություն, եւ սակայն իրենց թույլ են տալիս հավանություն տալ Ռուսաստանի տվյալ քաղաքականությանը:
Ընդ որում, այդ գործում բերվում էին բացարձակապես անիմաստ եւ սնանկ փաստարկներ, նպատակ ունենալով “մաքրել” Ռուսաստանի ակնհայտ դավաճանությունը Հարավային Կովկասում իր դաշնակցի հանդեպ: Այս մարդկանց վարքը չի կարող աննկատ մնալ, եւ նրանք պետք է հավաքվեն ըստ դիրքորոշման իդենտիկ փորձագետների ցանկում: Ավելին, կարելի է արձանագրել, որ Հայաստանում ձեւավորվել է որոշակի ոճի ու վարքի փորձագետների հանրակցություն:
Միեւնույն ժամանակ, նկատելի է, որ Հայաստանի իշխանությունը վերջապես ուշադրություն է դարձրել հայ փորձագետներին եւ փաստացի ընդունել փորձագիտության նշանակությունը: Թեկուզ այս դերում, բայց հայ փորձագետները պետք եկան սեփական իշխանությանը: Դա չի կարող չուրախացնել, շնորհիվ դրա` մենք հնարավորություն ունեցանք առանձնացնել այդ փորձագետներին որոշակի խմբում: Ընդ որում, ակնհայտ է, որ սրանք ծագմամբ եւ թերեւս դաստիարակությամբ բավական տարբեր մարդիկ են, որոնց միավորել է տվյալ իրավիճակը, եւ որոնք հնարավոր են գտել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից С-300 մատակարարելը Հայաստանի անվտանգության համար ոչ վնասակար գործ: Հայրենիքը պետք է ճանաչի իր փորձագետներին:
Հնարավոր է, տվյալ ցանկը լիարժեք չէ, եւ ես հույս ունեմ, որ շահագրգիռ ընթերցողը կլրացնի այն: Բերում ենք ցանկը.
Ալեքսանդր Իսկանդարյան, Լրատվամիջոցների Կովկասի ինստիտուտի տնօրեն
Վիգեն Հակոբյան, Ռեգնում գործակալության փոխտնօրեն
Տիգրան Կարապետյան, ԱԼՄ հոլդինգի նախագահ
Վաղարշակ Հարությունյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Թեւան Պողոսյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն
Արամ Գասպարի Սարգսյան, ՀԴԿ նախագահ
Գոհար Իսկանդարյան, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Վարդան Խաչատրյան, ՍԴՀԿ անդամ
Հմայակ Հովհաննիսյան, Քաղաքագետների միության նախագահ
Ռազմիկ Զոհրաբյան, ՀՀԿ փոխնախագահ
Դավիթ Հակոբյան, Մարքսիստական կուսակցության նախագահ
Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Ալեքսանդր Մարկարով, ԵՊՀ արտաքին կապերի բաժնի վարիչ
Գագիկ Հարությունյան, Նորավանք հիմնադրամի ղեկավար
Հրայր կարապետյան, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ
Արմեն Ռուստամյան, ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments:
Post a Comment