Thursday, September 23, 2010

Առաջին մեդալը Անթալիայից. Մելինե Դալուզյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Tert.am. 22-9-2010- Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը վաստակեց առաջին մեդալը: 69 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը պոկում վարժությունում ցույց տվեց երրորդ արդյունքը` 112 կգ, և վաստակեց փոքր բրոնզե մեդալ: Փոքր ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Սվետլանա Շիմկովա՝ 116 կգ: Երկրորդ տեղը զբաղեցրեց չինացի մարզուհի Յու Կանգը՝ 113 կգ:
Հրում վարժությունում Մելինեն բարձրացրեց 139 կգ՝ գրանցելով երրորդ արդյունքը: Երկամարտի 251 կգ արդյունքով նա զբաղեցրեց երրորդ տեղը: Հրում վարժությունում երկրորդ արդյունքը ցույց տվեց Յու Կանգը՝ 140 կգ (երկամարտի արդյունքով` 253 կգ): Աշխարհի չեմպոնի տիտղոսը նվաճեց Սվետլանա Շիմկովան՝ երկամարտի արդյունքում բարձրացնելով 256 կգ:

No comments: