Tert.am. 23-9-2010- Նախօրեին Եվրահանձնաժողովը Եվրամիության երկրների գազամատակարարման մասին օրինագիծ է ընդունել, որը կոչված է սպառողներին պաշտպանել գազի մատակարարման ընդհատումներից: Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 601 պատգամավոր (ներկաների ավելի քան 90%-ը), դեմ` 27-ը, ձեռնպահ` 23-ը:
ԵՄ-ում նշում են, որ օրինագծում այլևս ոչ մի փոփոխություն չի նախատեսվում, քանի որ մինչև նախարարների խորհուրդ անցնելը ԵՄ-ն արդեն հաստատել է «Գազի մատակարարումների անվտանգության մասին օրենքի» նախագիծը, և մինչև տարեվերջ այն պարզապես պետք է պաշտոնական հաստատման փուլ անցնի: Այնուհետև օրինագիծը կհրապարակվի Եվրամիության պաշտոնական տեղեկագրում, իսկ 20 օր անց արդեն կվերածվի օրենքի: Այնուհետև ԵՄ անդամ երկրները պետք է 2-4 տարվա ընթացքում իրենց գազային ենթակառուցվածքները համապատասխանեցնեն նոր օրենքին, որից հետո Եվրահանձնաժողովը կգնահատի այդ ջանքերը:
Նշենք, որ օրենքի հիմքում ընկած է «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքը: Օրենքում թվարկված են գազային գոտիները, որոնք պետք է ամրապնդեն «փոխադարձ կապն ու փոխներթափանցումը»` ենթակառուցվածքների ստեղծման հաշվին, որը թույլ է տալիս գազ մատակարարել երկու ուղղություններով: Լեհաստանին, օրինակ, առաջարկվում է կապել Բալթիկայի հետ, Իռլանդիային` Մեծ Բրիտանիայի, Դանիային` Շվեդիայի, Գերմանիային` Չեխիայի և Սլովակիայի հետ: Ի դեպ` Ռումինիան, Ֆրանսիան և Լեհաստանը միաժամանակ երկու գոտում են ընդգրկվել, իսկ Գերմանիան և Ֆրանսիան` երեք:
Այս գոտիներն ապահովելու են ԵՄ երկրների էներգաանվտանգությունն արտակարգ իրավիճակների դեպքում: Նշենք, որ այդպիսի իրավիճակներ են համարվում 7 օրվա ընթացքում գրանցված «ծայրահեղ ջերմաստիճանը», 30 օրվա ընթացքում գազի բացառիկ բարձր պահանջարկը կամ ԵՄ գազային առաջատար ենթակառուցվածքների աշխատանքի խախտումը սովորական ձմեռային ռեժիմի դեպքում: Այս բոլոր ռիսկերը, ըստ վիճակագրության, հանդիպում են սովորաբար 20 տարին մեկ անգամ:
Օրենքում ամրագրված են ճգնաժամի նկատմամբ արձագանքի երեք փուլ` «նախազգուշացման վաղ համակարգ», «ահազանգ» և հենց «արտակարգ իրավիճակ»: Վերջին դեպքում օրենքը նախատեսում է ԵՄ տարածքում 30 օրվա ընթացքում գազի ավտոմատ ապահովում:
«Օրինագիծը նախաձեռնվել է ռուսական գազի մատակարարման ճգնաժամի (2008-2009 թթ.) հետևանքով»,- ասված է Եվրահանձնաժողովի նյութերում: Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» եվրոպական շուկային մատակարարում է Եվրոպայի կողմից սպառվող գազի ողջ ծավալի մեկ չորրորդը: Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության արդյունքում մատակարարումները դադարեցվել են նախորդ տարվա հունվարին: Բացի այդ` այս ամառ մի շարք եվրոպական երկրներ առերեսվել են մատակարարումների կրճատման խնդրին այն բանից հետո, երբ մոնոպոլիան նվազեցրել է Բելառուսին գազի մատակարարումը: Ավելի վաղ Մոսկվան Կիևի և Մինսկի հետ գազային պատերազմներ է վարել 2004 և 2006 թթ.: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։

No comments:
Post a Comment